«Չեք մարսելու». պատգամավորը Փաշինյանին ցույց տվեց Քարվաճառի աղջկա նամակը՝ «թուրք շներին ու հայ դավաճաններին»
«Չեք մարսելու», Դուք բոլորից էլ լավ գիտեք, որ այս ամենն անհետևանք չի անցնելու, գուցե կարող եք խաբել մի քիչ էլ շատ, բայց այս ամենի համար պատասխան եք տալու։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին և փոխանցելով լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է Քարվաճառում իր տանից տեղահանվող աղջնակը տան պատին գրել՝ «Անիծվեք դուք, թուրք շներ և հայ դավաճաններ։ Պատասխան եք տալու»։
«Ես այսօր իրականում հարցեր պետք է տայի ոչ թե փոխհրաձգության տրամաբանության մեջ, այլ հնարավորություն տալով սրբագրել այն անուղղելի սխալները, որոնք արվել են։ Պետք է հարցնեի՝ ինչու՞ եք նոյեմբերի 9-ից հետո այդքան ջանասիրաբար արդարացնում այն ամեն ինչը, ինչը կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել, ինչու եք ադրբեջանական անուններ օգտագործում, այդ երբ սկսեցինք առաջնորդվել Խորհրդային քարտեզներով առաջնորդվել, երբ ՀՀ-ն վերադարձավ Խորհրդային ժամանակներ, հիմա էլ՝ Դուք հո Կոմկուսի առաջին քարտուղարը չեք, կամ կարող է այսպես շարունակեք հասնենք այդտեղ, երբ Հայաստանն ընդհանրապես անկախություն չուներ, բայց դուք էլ ցույց տվեցիք, որ անիմաստ է այս ամենը»,- նշեց Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ պետը խաբել է Եվրամիությանը, կեղծ գումար է լցրել հաշվի վրա, որ աղջիկը կարողանա մեկնել Եվրոպա. Մանուկյան
Վերջին երեք տարում մեկ անձից գնումների ծավալը արձել է 70%։ Մեկ անձից գնումը երբեմն բացատրելի է, բայց երբ մեկ անձից...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Ա...
Ինձ պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը, բայց սա ընդդիմության գործառույթն է, որը դրված է իմ վրա. Ղազինյան
Ամեն օր լսում ենք թշնամու նոր առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույ...