Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ դատարանի 3 էջից բաղկացած որոշումն անհիմն է։
«Ծանոթացել եմ որոշմանը, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Ընդամենը 2 պարբերությամբ ասվում է, որ մնալով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել գործի ընթացքին»,-ասաց նա՝ հավելով՝ դատարանը վկայակոչել է մեղսագրվող արարքի ծանրությանը, ինչը հիմք չէ, տարր է։
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործով բոլոր վկանները, այդ թվում՝ Լուսինե Ավետյանը հարցաքննվել են: Ըստ նրա՝ իմաստ չկա խոսելու գործով անցնող վկաների վրա ազդեցության ռիսկի մասին։ Փաստաբանը վկայակոչեց Եվրոպական դատարանի որոշումներն այն մասին, որ դատաքննության փուլում արդեն այդ ռիսկը նվազում է։
«Խոչընդոտելու հավանականությունը, որը մինչդատական վարույթում դատարաններն արձանագրել են, նվազել է»,-մանրամասնեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը...
ՀՔԾ պետը խաբել է Եվրամիությանը, կեղծ գումար է լցրել հաշվի վրա, որ աղջիկը կարողանա մեկնել Եվրոպա. Մանուկյան
Վերջին երեք տարում մեկ անձից գնումների ծավալը արձել է 70%։ Մեկ անձից գնումը երբեմն բացատրելի է, բայց երբ մեկ անձից...
Սերժ Սարգսյանի փաստաբանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայց է ներկայացնում
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» Խաչատուր Սուքիասյանը պետք է ԱԺ ամբիոնից հերքի այն տեղեկությունները, որոնք...