ՀՔԾ պետը խաբել է Եվրամիությանը, կեղծ գումար է լցրել հաշվի վրա, որ աղջիկը կարողանա մեկնել Եվրոպա. Մանուկյան
Վերջին երեք տարում մեկ անձից գնումների ծավալը արձել է 70%։ Մեկ անձից գնումը երբեմն բացատրելի է, բայց երբ մեկ անձից գնումով կատարվում է ԱԺ գորգերի լվացումը, աննախադեպ ծավալի գնումներ են կատարվում ԱԺ-ում, երբ մեկ անձից գնումով ճանապարհ է կառուցվում 2.5 մլրդ դրամով, այս ամենի մեջ կարո՞ղ ենք տեսնել կոռուպցիոն վտանգ։ Այս մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Մարիամ Գալստյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց. «Կարծում եմ՝ չեք ակնկալում ինձնից, որ ես որակումներ պետք է տամ։ Ես վիճակագրությանը ծանոթ եմ, բայց խորությամբ չեմ վերլուծել այդ տվյալները, չգիտեմ պատճառները մեկ անձից գնումների կատարելու։ Թույլ տվեք չպատասխանել Ձեր հարցին։ Հետագայում, եթե հնարավորություն ունենամ ընտրվելու, այնքանով, որքանով կլինի իմ իրավասությունների շրջանակներում, ուշադրության կենտրոնում կպահեմ այդ հարցերը»։
Շարունակելով հարցադրումը` Գեղամ Մանուկյանը հորդորեց Մարիամ Գալստյանին ընտրվելուց հետո ուշադրություն դարձնել հատկապես մի կարևոր հանգամանքի.
«Օրերս տեղի է ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրությունը և ՀՔԾ նախագահը այնքան աղմկահարույց հայտարարություն է արել, որ կարելի է հետաքննություն սկսել։ Օրինակներից մեկը, որ ինքը խաբել է Եվրամիության ներկայացուցիչներին, կեղծ գումար է լցրել հաշվի վրա, որպեսզի աղջիկը կարողանա մեկնել Եվրոպա, այնուհետև հաշվից գումարը հանվել է կանխիկով և վերադարձվել կնոջ եղբորը։ Եվ նման բազմաթիվ այլ աղմկահարույց հայտարարություններ։ Հատկանշական է այն, որ իր ներկայիս պաշտոնը և նախկին հայտարարությունները խիստ անհամատեղելի են»։
Գեղամ Մանուկյանի այս հայտարարությանը Մարիամ Գալստյանը որևէ անդրադարձ չկատարեց։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
«Չեք մարսելու». պատգամավորը Փաշինյանին ցույց տվեց Քարվաճառի աղջկա նամակը՝ «թուրք շներին ու հայ դավաճաններին»
«Չեք մարսելու», Դուք բոլորից էլ լավ գիտեք, որ այս ամենն անհետևանք չի անցնելու, գուցե կարող եք խաբել մի քիչ էլ շատ, բայց...
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Ա...
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը...