Քանաքեռի գերեզմանոցում պոկել են ճաղավանդակները, նույն վայրում այլ հուղարկավորություն արել
Արդեն 2 օր է՝ Երևան քաղաքի բնակիչներ Նունե և Ռաֆիկ Ալեքսանյանները փորձում են ժողովրդին հայտնի թաղման բյուրոյից ստանալ հստակ պատասխան, թե ով կամ ովքեր և ում թույլտվությամբ են ոտնձգություն կատարել Քանաքեռի գերեզմաններում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանի նկատմամբ: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Shamshyan.com-ի հետ զրույցում Ալեքսանյաններն ասում էին.
«Մի քանի օր առաջ հերթական անգամ այցելեցինք 1973թ.-ից մեր ընտանեկան գերեզման, որտեղ այդ թվականին հուղարկավորվել է պապիկս՝ Նշան Ալեքսանյանը, իսկ 1984թ.-ին՝ հուղարկավորվել է տատիկս՝ Արաքսյա Ալեքսանյանը: Այցելեցինք գերեզման ու մնացինք ապշած: Մեր ընտանիքին պատկանողղ գերեզմանի մի ահագին հատված չգիտես ում կողմից վանդալիզմի է ենթարկվել: Կոտրել ու դեն են շպրտել ճաղավանդակները, սեղանն ու նստարանը, փոխարենը մի նոր շիրիմ է հայտնվել:
Պարզեցինք, որ մեզ պատկանող տարածքը թաղման բյուրոն տվել է մեկ այլ քաղաքացու, քաղաքացին էլ, չիմանալով եղելությունը, իր հարազատին հուղարկավորել է: Նրան մենք չենք մեղադրում, մեղավորը Քանաքեռի գերեզմանոցի պատասխանատուներն են, ովքեր, հավանաբար ինչ-որ շահից ելնելով, ապականել են մեր գերեզմանը և մի ամբողջ հատված տրամադրել այլ քաղաքացու:
Կատարվածի մասին արդեն տեղեկացրել ենք Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, սպասում ենք, որ օբյեկտիվ հետաքննություն կանցկացնեն և մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: Այս տեսակ վանդալիզմ ինչպես կարող էր հայը թույլ տալ: Քանաքեռի գերեզմանատան պատասխանատուների ու թաղման բյուրոյի հետ քանի օր է, փորձում ենք կապ հաստատել, մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում»:
Նմանատիպ հոդվածներ
29-ամյա վարորդը Samand-ով բախվել է գազատար խողովակին և հայտնել դաշտում
Սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, 29-ամյա Թոռնիկ Ստեփանյանը՝...
Քաղաքացին վրաերթի է ենթարկել «Ճանշին»-ի 51-ամյա աշխատակցին
Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երև...
71-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել, ապա սպանության սպառնալիքներ հնչեցրել 64-ամյա նախկին կնոջ նկատմամբ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեց...
Աշտարակում բախվել են BMW-ն ու Opel-ը. 8-ամյա երեխա է տուժել
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փ...