71-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել, ապա սպանության սպառնալիքներ հնչեցրել 64-ամյա նախկին կնոջ նկատմամբ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի շենքերից մեկում ամուսինը ծեծի է ենթարկում կնոջը: Նշված հասցե է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ, 64-ամյա Ծաղիկ Ք.-ին նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում նախկին ամուսինը՝ 71-ամյա Վարդ Հ.-ն, հարվածներ է հասցրել, ապա նրա հասցեին հնչեցրել սպանության սպառնալիքներ ու վնասել շենքի բակում կայանված, Ծաղիկին պատկանող ավտոմեքենան:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները Վարդ Հ.-ի նկատմամբ տեղում կիրառել են անհետաձգելի միջամտություն:
Նմանատիպ հոդվածներ
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեակ...
29-ամյա վարորդը Samand-ով բախվել է գազատար խողովակին և հայտնել դաշտում
Սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, 29-ամյա Թոռնիկ Ստեփանյանը՝...
Պարզվում են պայմանագրային սերժանտի մահվան հանգամանքները
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհա...
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը...