Քաղաքացին վրաերթի է ենթարկել «Ճանշին»-ի 51-ամյա աշխատակցին
Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանաչապատ գոտու մեջ վրաերթի ենթարկել նշված հատվածում աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակից, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Հակոբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ա. Դավթյանը վրաերթից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Վռամ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
29-ամյա վարորդը Samand-ով բախվել է գազատար խողովակին և հայտնել դաշտում
Սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, 29-ամյա Թոռնիկ Ստեփանյանը՝...
Պարզվում են պայմանագրային սերժանտի մահվան հանգամանքները
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհա...
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է ՀՀ ՊՆ 44–ամյա ծառայողի կախված դին
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը...
Քանաքեռի գերեզմանոցում պոկել են ճաղավանդակները, նույն վայրում այլ հուղարկավորություն արել
Արդեն 2 օր է՝ Երևան քաղաքի բնակիչներ Նունե և Ռաֆիկ Ալեքսանյանները փորձում են ժողովրդին հայտնի թաղման բյուրոյ...