Վաղը ուժի մեջ է մտնում վարժական հավաքներ հայտարարելու մասին Կառավարության որոշումը
Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ է մտնում վարժական հավաքներ հայտարարելու մասին Կառավարության որոշումը, որը ընդունվել է սեպտեմբերի 2-ին։
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման.
2) մասնագիտական վերապատրաստման.
3) մասնագիտական պատրաստման.
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստմՍեպտեմբերիան նպատակով:
3. Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20-29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 18-27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6-15-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14-23-ը ներառյալ, 201 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ.
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստազորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ներառյալ.
4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20-29-ը ներառյալ.
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ.
7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15-21-ը ներառյալ.
8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ներառյալ.
9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ներառյալ.
10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:
Նմանատիպ հոդվածներ
Կառուցապատողը խաբել է բազմաբնակարան շենքի գնորդներին՝ առքուվաճառքից հետո խոստացվածի փոխարեն առաջարկելով մի փոքրիկ կանաչապատ տարածք. Aysor. am
ՀՀ մի խումբ քաղաքացիներ Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում կառուցվող նորակառույցներից բնակարան են ձեռք բերել։...
Ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում. պարզաբանել է առողջապահության նախարարը
Ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում: Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր...
Որ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատա...
Թշնամին ցանկանում է քամել բոլոր զիջումները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է «Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակին՝ 2023 թվականին ընդառաջ Անկարան սկսել է չափազանց...