Սերժ Սարգսյանի փաստաբանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայց է ներկայացնում
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» Խաչատուր Սուքիասյանը պետք է ԱԺ ամբիոնից հերքի այն տեղեկությունները, որոնք նա արել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց երկրի նախկին ղեկավարի փաստաբան Ամրամ Մակինյանը` նշելով, որ այդ նպատակով դիմել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան։
«Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները պետք է հերքի հենց այն վայրից, որտեղ արել է՝ այն է՝ ԱԺ ամբիոնից։ Ընդհանրապես, մենք այսօրվանից հայտարարում ենք ստի դեմ պայքարելու օր, որևիցե զրպարտություն հենց այնպես չի անցնելու։ Սերժ Սարգսյանը նմանատիպ հայտարարությունների համար 24 ժամ էր տվել Սերժ Սարգսյանին, որն այդպես էլ չկարողացավ բերել համապատասխան ապացույցներ», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե իբր Սերժ Սարգսյանը «կազինոյում մոտ 100 միլիոն դոլար է պարտվել Բադեն-Բադենի կազինոյում»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը...
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Ա...
ՀՔԾ պետը խաբել է Եվրամիությանը, կեղծ գումար է լցրել հաշվի վրա, որ աղջիկը կարողանա մեկնել Եվրոպա. Մանուկյան
Վերջին երեք տարում մեկ անձից գնումների ծավալը արձել է 70%։ Մեկ անձից գնումը երբեմն բացատրելի է, բայց երբ մեկ անձից...