Բախվել է տան պատին, կա զոհ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Ինչպես արդեն հայտնել էինք` սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը, վարելով իր «OPEL» մակնիշի ավտոմեքենան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս մայրը մահացել է: Նախկինում արդեն հայտնել էինք, որ, ըստ տեղեկությունների, մահացածը վարորդի մայրն էր։ Քնչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ ՔԿ հաղորդագրության, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Գառներով բարձված ЗИЛ-ը մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակնե...
Նախարար հայտարարել է հանցագործության մասին. հրկիզել են «Դիլիջան» պարկի Պահպանության ծառայության ղեկավարի մեքենան
Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի Պահպանության ծառայության...
Թալիբները հարձակվել են լրագրողների վրա և մտրակներով ծեծի ենթարկել
Թալիբները հարձակվել են լրագրողների վրա և նրանց ծեծի ենթարկել: Հրապարակվել են լրագրողների լուսանկարները, որտեղ երևում է լ...
Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 25-ամյա տղան մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Դրմոյանը։ Ինչպես հայտնում է Sha...