Նախարար հայտարարել է հանցագործության մասին. հրկիզել են «Դիլիջան» պարկի Պահպանության ծառայության ղեկավարի մեքենան
Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ բնականաբար, դեպքի մասին իրազեկել են ՀՀ Ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ):
«Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։
Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, եւ այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։
Իսկ հնարավոր կատարողներին եւ/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի. եւ մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու»,-եզրափակել է նախարարը՝ կցելով լուսանկարներ:
Նմանատիպ հոդվածներ
Գառներով բարձված ЗИЛ-ը մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակնե...
Մահացել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարը` մեկ այլ մարդու կյանք փրկելու ժամանակ
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականություններ...
Մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի ԱԻ նախարարի մահվան դեպքից. պատմել է Մարգարիտա Սիմոնյանը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում ընթացող վարժանքների ժամանակ:...
«Մեծ կորուստ է». Պուտինը` նախարար Զինիչևի մահվան մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի մահվան կապակ...