Գառներով բարձված ЗИЛ-ը մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։
Փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին Աշտարակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։ Shamshyan.com-ը հայտնում է, որ բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասն էլ սատկել է։
Նմանատիպ հոդվածներ
Բախվել է տան պատին, կա զոհ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Ինչպես արդեն հայտնել էինք` սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը, վարելով իր «OPEL...
Նախարար հայտարարել է հանցագործության մասին. հրկիզել են «Դիլիջան» պարկի Պահպանության ծառայության ղեկավարի մեքենան
Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի Պահպանության ծառայության...
Թալիբները հարձակվել են լրագրողների վրա և մտրակներով ծեծի ենթարկել
Թալիբները հարձակվել են լրագրողների վրա և նրանց ծեծի ենթարկել: Հրապարակվել են լրագրողների լուսանկարները, որտեղ երևում է լ...
Մահացել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարը` մեկ այլ մարդու կյանք փրկելու ժամանակ
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականություններ...