Դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարողանում ցույց չտալ իմ նկատմամբ հակակրանքը. Արմեն Գևորգյանի պաշտպան
Դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարող կառավարել իր զգացմունքները։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` Գևորգյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հեռանալուց հետո։
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի պաշտպանում Գևորգյանի շահերը դատարանում: Էրիկ Ալեքսանյանն այս որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո:
«Նա չի կարողանում ցույց չտալ իր հակակրանքը իմ նկատմամբ, անջատում է խոսափողը, չի լսում։ Ակնհայտ բացասական վերաբերմունք ունի վստահորդ Արմեն Գևորգյանի հանդեպ։ Եթե նա կարծում է, որ պետք է իմ վստահորդի շահերը խախտի, ես էլ լռեմ, դա հնարավոր չէ», – ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` իր և դատավորի միջև ձևավորվել են անձնական վատ հարաբերություններ, այդ իսկ պատճառով Ալեքսանյանը հնարավոր չի համարում պաշտպանել Գևորգյանի շահերը այս վարույթի շրջանակում։
«Բայց ես շարունակում եմ պաշտպանել Գևորգյանի և նրա ընտանիքի շահերը այլ վարույթներում», – ասաց նա։
Գևորգյանի պաշտպանի խոսքով` դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կան ճնշումներ ու ուղղորդումներ։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
38 գերիներու սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին. Սիրանույշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպան...
Ըստ ո՞ր օրենքի պետք ա աշխատողներին ստիպես, որ իրանց հաշվին թեստ հանձնեն. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չմոռանաք հղում տաք՝ ըստ ո՞ր օրենքի պետք ա աշխատողներին ս...
Իրավաբանը մեկնաբաում է՝ չպատվաստվելու կամ չթեստավորվելու պարագայում մարդկանց աշխատանքից ազատելու հիմքերը
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լր...