Այրվել է անասնագոմի տանիքը, 90 հակ անասնակեր և մոտ կես տոննա խոտի դեզ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է 31-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 05:43-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 28 քմ), տանիքում պահեստավորած մոտ 90 հակ անասնակեր և մոտ 400 կգ խոտի դեզ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ վթարի հետևանքով կողաշրջվել է շտապօգնության մեքենա․ 5 անձ հոսպիտալացվել է
MediaHub.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ո...
10 ամյա աղջնակի մայրը այսօր է նկատել երեխայի բացակայությունն ու իմացել դեպքի մասին. նա հարբած է եղել
Սպանված երեխաներից 10 տարեկան Նաստյա Ֆեսլերի մայրը դստեր անհետացման մասին իմացել է միայն այսօր առավոտյան: Ըստ Mash- ի ՝...
Լոռու մարզում հայրը տան բակի ծառից կախված հայտնաբերել է 16-ամյա որդու դին
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտր...
Քաղաքացին Աշոցքում շենքի տանիքից ընկել է և արգելափակվել երկու շենքի արանքում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաք...