10 ամյա աղջնակի մայրը այսօր է նկատել երեխայի բացակայությունն ու իմացել դեպքի մասին. նա հարբած է եղել

Սպանված երեխաներից 10 տարեկան Նաստյա Ֆեսլերի մայրը դստեր անհետացման մասին իմացել է միայն այսօր առավոտյան: Ըստ Mash- ի ՝ կինը եղել է անգիտակից, ալկոհոլի ազդեցության տակ: Նշվում է, որ անցած տարի հուլիսի 8-ին ևս աղջնակը մեկ ամբողջ օրով բացակայել է տանից: 

 

Ինչպես արդեն հայտնել էինք` Կիսելևսկում երեկ` սեպտեմբերի 6-ին երկու տասնամյա աղջիկներ առավոտյան տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, բայց այդպես էլ տուն չեն վերադարձել:

 

Անվտանգության տեսախցիկները վերջին անգամ աղջիկներին ֆիքսել են խանութում` մի կասկածելի տղամարդու հետ, ով քաղցրավենիք էր գնում երեխաների համար: 

 

Պարզվել է անհայտ տղամարդու ինքնությունը. նա 41-ամյա Վիկտոր Պեստերնիկովն է, ով նախկինում պատիժ է կրել «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով: Ազատ է արձակվել երկու տարի առաջ: Վիկտոր Պեստերնիկովը խոստովանել էր, որ բռնաբարել է երկու տասնամյա աղջիկների և խեղդամահ արել նրանց: Երեխաների մարմինները հայտնաբերվել են: Ձերբակալվածն ինքն է ցույց տվել սպանության վայրը: Նրան տանում են հարցաքննության:

Քաղաքականություն