Լոռու մարզում հայրը տան բակի ծառից կախված հայտնաբերել է 16-ամյա որդու դին
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, նա 16 տարեկան էր։ Երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Երեխան և նրա ընտանիքը Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ վթարի հետևանքով կողաշրջվել է շտապօգնության մեքենա․ 5 անձ հոսպիտալացվել է
MediaHub.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ո...
10 ամյա աղջնակի մայրը այսօր է նկատել երեխայի բացակայությունն ու իմացել դեպքի մասին. նա հարբած է եղել
Սպանված երեխաներից 10 տարեկան Նաստյա Ֆեսլերի մայրը դստեր անհետացման մասին իմացել է միայն այսօր առավոտյան: Ըստ Mash- ի ՝...
Ուժգին երկրաշարժ Մեքսիկայում, կա զոհ. 1.5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Մեքսիկայի հարավարեւմտյան Գերերո նահանգում տեղի ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ, ցնցումներն զգացվել են նաեւ մայրաքաղաքո...
Քաղաքացին Աշոցքում շենքի տանիքից ընկել է և արգելափակվել երկու շենքի արանքում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաք...