«Հյուսիս-հարավ»-ի գործով է ձերբակալվել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը
Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: Այդ մասին հայտնում է մակեդոնական Alsat-M հեռուստաընկերությունը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մտնելու համար, փորձում էր հատել «Պրշևո» սահմանային անցակետը։ Սակայն միայն սեպտեմբերի 3-ին է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել այդ լուրը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Սերբիայի պատկան մարմինները գործել են հայկական կողմի դիմումի հիման վրա։ Ընդորում, Միլենկովսկին Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայումս իր պատիժն է կրում՝ ծառայողական լիազորությունների չարաշահման համար։
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին ձերբակալվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին Հայաստանից դուրս է բերել Հյուսիսային Մակեդոնիայի մեկ այլ քաղաքացու, որը ևս անցնում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործով։
Գոռ Աբրահամյանը նշում է, որ Սերբիան տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը նրա ձերբակալման վերաբերյալ։ «Ներկայումս նախապատրաստվում է նրան ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սերբիայի պատկան մարմիններին ներկայացնելու նպատակով»,- հավելեց գլխավոր դատախազի խորհրդականը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է: Այդ մ...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ է արձակուրդն անցկացրել
«Կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված ե...
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկց...