Լուսանկարներ՝ ադրբեջանցի զինծառայողների հրդեհած արոտավայրերից
Ադրբեջանցի զինծառայողները, ինչպես արդեն հայտնել ենք, հրկիզել են Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Կութ, Սոթք, Ազատ համայնքների արոտավայրերը։ «Արմենպրես»-ը լուսանկարներ է հրապաակել այրված տարածքներից։
Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր փաստահավաք խմբի տվյալները հրդեհված արոտավայրերի մասով։ Ըստ այդմ՝ բոլոր 4 գյուղերում սեպտեմբերի 2-ի դրությամբ ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք:
Կութում այրվել է 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք, Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք, Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք, Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:
[27ff96e34d7e417caf985093b837e918.jpg]
[813c1ff899edd6b8efa8a22ab0af25f6.jpg]
[edbd246cfa35e9d6b38f8efbcb7ad74e.jpg]