Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը
Հայաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Երևանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն ու տնտեսական գործընկերն է: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Սա իմ առաջին արտասահմանյան այցն է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, և դա զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը: Այս առումով ես կցանկանայի վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` շարունակելու կառուցել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 1997 թ.–ի «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» հռչակագրի «Դաշնակցային փոխգործակցության մասին համաձայնագրի հիման վրա», - ասել է Միրզոյանը:
Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Բացի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն այսօր եղել է Բաքվում: Նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհու...
Մոսկվան ողջունում է Ջո Բայդենի հայտարարությունը. Լավրով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ «ժամանակն է դադարեցնել» միջամտել այլ երկրների գործերին, դրական...
Լավրովը` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդրի երկարաժամկետ լուծման միակ տարբերակի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավոր...
Արթուր Խաչատրյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում։ Այս պաշտոնում ԱԺ «Հայաստան» խմբակցու...