Ծովագյուղցի կռվարարն ու մյուս «դերակատարները». ինչ է պլանավորել Փաշինյանի թիմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը:
Ըստ տեղեկությունների՝ իշխանական թևը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչև օրվա ավարտ, ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով:
Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի:
Ըստ տեղեկությունների՝ իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են որևէ ձևով «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթները ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլևս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել:
Այդ պատգամավորների գլխավոր «դերակատարը» ծովագյուղցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը ԱԺ նիստերի ժամանակ, բացի կռիվ անելուց, ուրիշ որևէ բանով աչքի չի ընկել: Երեկ նույն կերպ Գրիգորյանը իրեն դրսևորեց Մկրտչյանի հետ միջադեպի ժամանակ, որի ձեռքերը անվտանգության աշխատակիցները ոլորեցին ու դուրս հանեցին ԱԺ դահլիճից: Կռվարարների շարքին են դասվում նաև Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...