Վթարի է ենթարկվել «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ի՝ շուկայի զարգացման պատասխանատուն. բախվել են Opel-ն ու ГАЗ 31029-ը
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 18-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Սարիբեկյանի վարած Opel Vectra մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Մուրադխանյանի վարած ԳԱԶ 31029 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 64-ամյա Շ. Է-ն և 33-ամյա Ս. Է-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Սարիբեկյանը աշխատում է «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին ֆեյս...
24-ամյա վարորդը «ԳԱԶ 53»-ով մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Ար...
«Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ հարբած վարորդը` պարեկայինի պետին
ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդն...
Սյունիքում բախվել են BMW-ն ու Ford Transit–ը, որը հայտնվել է գազալցակայանի տարածքում․ shamshyan.com
Օգոստոսի 18-ին՝ ժամը 11։50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են BMW և Ford Transit մակնի...