Երիտասարդը 3-րդ հարկից ընկել է վերելակի հորը
Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների 71 խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխել մի քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Արամ Գեղամյանն է․ նա վնասվածքները ստացել է Ա․ Սարգսյան փողոցի 1-ին շենքի վերելակի դուռը բաց լինելու և նշված շենքի 3-րդ հարկից վերելակի հորն ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ աղբյուրի՝ Ա․ Գեղամյանն աշխատում է «Լանար» ՍՊԸ-ում որպես ադմինիստրատոր։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին ֆեյս...
«Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ հարբած վարորդը` պարեկայինի պետին
ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդն...
24-ամյա վարորդը «ԳԱԶ 53»-ով մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Ար...
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական աղջիկ է մահացել
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեկ՝ օգոստոսի 18-ին, 8 ամսական աղջիկ է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում բժշկակա...