Անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց
Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկեն իրենց որդիներին հայտնաբերելու ուղղությամբ, նաև հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրենի հետ։
Անհետ կորածներից մեկի հարազատը պատմեց, որ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։
«Միայն 8 զինվորի մարմիններն են նույնականացվել. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է։ Պատերազմի 17-րդ օրը երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ, երբ արդեն Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր»,–ասաց մի կին։
Նրա խոսքով` անհետ կորած 21 զինծառայողները Ստեփանակերտի զորամասերից մեկից են եղել։
Ծնողների խոսքով` հանդիպել են ում հետ ասես, սակայն որևէ էական արդյունք չունեն` մինչ օրս անգամ գերիների ցուցակ չկա։
«Ո՛չ հաց ենք ուզում, ո՛չ էլ ջուր` մենք մեր երեխաներին ենք ուզում։ Թող մեկն ինձ ասի` քո երեխան զոհվել է կամ գերի է, բայց ինչ-որ լուր տան»,–ասաց մեկ այլ զինվորի մայրը։
Նշենք, որ հարազատները մտան ԱԱԾ շենքի ընդունարան` ասելով, որ այնտեղ են մնալու այնքան ժամանակ մինչև իրենց խնդրին լուծում կտրվի։ Լրագրողներին հորդորեցին դուրս գալ շենքից։
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները հաճախ են բողոքի ակցիաներ անում տարբեր գերատեսչությունների առջև` ինչպես կառավարության, այնպես էլ պաշտպանության նախարարության և դեսպանատների։ Անհետ կորածների հարազատներին քանիցս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն բոլոր հանդիպումներից հետո հարազատները նշել են, որ իրենց չեն բավարարել հնչած պատասխանները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպան...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Օգոստոսի 17-ին` ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ...
Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։«Հիմք ընդունելով վարչապետի...
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադր...