Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trhaber.com-ը։
Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։
Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ թուրք նախարարը վերահաստատել է, որ «Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Թուրքական ինքնաթիռները Սինջարում հիվանդանոց են ռմբակոծել
Զավթիչ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Ermenihab...
Ալիևը հայտարարել է Արցախում աշխատած արտասահմանյան ընկերությունների դեմ դատական գործընթացներ սկսելու մասին
Ադրբեջանն արդեն սկսել է իրավական ընթացակարգեր այն ընկերությունների դեմ, որոնք ոսկու հանքավայրերի շահագործմամբ են զբաղվել...