Ալիևը հայտարարել է Արցախում աշխատած արտասահմանյան ընկերությունների դեմ դատական գործընթացներ սկսելու մասին
Ադրբեջանն արդեն սկսել է իրավական ընթացակարգեր այն ընկերությունների դեմ, որոնք ոսկու հանքավայրերի շահագործմամբ են զբաղվել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ կատարած ուղևորության ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Դատական գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկսել ենք, հրավիրել ենք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, և այժմ նրանք նախապատրաստում են դատական գործերը»,-ասել է Ալիևը:
Նա նշել է, որ օտարերկրյա ընկերությունները շահագործել են ոսկու հանքավայրերը Քարվաճառի, Կովսականի շրջաններում և այլ վայրերում:
«Հիմա նրանք պատասխան կտան»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ՝ կա՛մ փոխհատուցում կվճարեն, կա՛մ միջազգային դատարանում պատասխան կտան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքա...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Ուզբեկստանի օդուժն ստիպել է աֆղանական ավելի քան 40 օդանավի՝ վայրեջք կատարել Տերմեզում
Աֆղանստանից Ուզբեկստան թռչող ավելի քան 40 օդանավեր ստիպված են եղել հարկադիր վարէջք կատարել Տերմեզում՝ Ուզբեկստանի ռազմակ...
Ալեն Սիմոնյանն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել. օրակարգը հայտնի է
Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգ...