ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն Սիսիանում
Օգոստոսի 12-ի երեկոյան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները, ինչպես և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն կար՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։ Հայտնաբերվել են նաև հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ վիճակում վարող՝ 3, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ Ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտման 41 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբուլ լեռան վրա կայծակի հարվածից 530 գլուխ ոչխար է անկել
Վրաստանի Աբուլ լեռան վրա օգոստոսի 9-ի երեկոյանկայծակը հարվածել է ոչխարի հոտին, ինչի հետևանքով 530 գլուխ ոչխար է անկել: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդն ինքնահրկիզվել է եկեղեցում՝ պահանջելով զանգահարել Միքայել հրեշտակապետին
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում տղամարդն ինքնահրկիզվել է՝ պահանջելով զանգահարել Միքայել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` կաշվի գործարանում
Երեւանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում այսօր՝ օգոստոսի 13–ին, բռնկված հրդեհը մեկուսացվել է։ ԱԻՆ–ից տեղեկաց...
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանությա...