ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբուլ լեռան վրա կայծակի հարվածից 530 գլուխ ոչխար է անկել
Վրաստանի Աբուլ լեռան վրա օգոստոսի 9-ի երեկոյանկայծակը հարվածել է ոչխարի հոտին, ինչի հետևանքով 530 գլուխ ոչխար է անկել: Այս մասին հայտնում է Jnews.ge ն ու մանրամասնում, որ անկած անասունների մի մասը պատկանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղից տեղացի ֆերմերին, մյուս մասը՝ Կախեթի ֆերմերներին:
Նինոծմինդայի շրջանի Տամբովկա գյուղից Նիկոլայ Լևանովն ունի 600 գլուխ ոչխար: Ոչխարներն արածեցնում են Աբուլ լեռան վրա, իրեն պատկանող տարածքում: Նիկոլայի անասունների հետ միասին այնտեղ արածում են նաև կախեթցի ֆերմերի 900 գլուխ ոչխար: 1500 գլխից բաղկացած ոչխարների հոտին արածեցնում է ոչ բնիկ հովիվը: Հովիվը երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում զանգահարել է Նիկոլային և ասել, որ կայծակը երկու անգամ հարվածել է, և ոչխարները սատկել են: Ընդհանուր առմամբ սատկել է 530 գլուխ անասուն, որից 160-ը պատկանում էր Նիկոլային:
Արոտավայրը գտնվում է Տամբովկա գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռան վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայում
Օգոստոսի 10-ին, ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գաբալայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալայի տարածքում անտառային հրդեհ է մոլեգնում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի օդանավակայաններից մեկի մոտ անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դալաման միջազգային օդանավակայանից ոչ հեռու անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին...