Շուշիի մարտերին «x» քանակի մարդիկ են մասնակցել, բայց մեդալներ ստացել են «x+» քանակի մարդիկ. Քոչարյան
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Շուշիի մարտերին «x» քանակի մարդիկ են մասնակցել, բայց մեդալներ ստացել են «x+» քանակի մարդիկ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Հետպատերազմյան սինդրոմ է, երբ մարդիկ գնում, փաստաթղթեր են հանում, որովհետեւ Կառավարությունն ունի ծրագրեր, որոնցից ուզում են օգտվել նաեւ անարժանները։ Հիմա մեր իրավապահ համակարգի խնդիրն է այդ անարժաններին արագ հայտնաբերել եւ այդ կոռուպցիոն մեխանիզմներն արագ ոչնչացնել։ Դրանք կան, դրանք եղել են նաեւ նախկինում։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Շուշիի մարտերին «X» քանակի մարդիկ են մասնակցել, բայց մեդալներ ստացել են «X+» քանակի մարդիկ, հիմա թե այդ պլյուսի կառուցվածքն ինչպիսին է, դժվար է ասել, որովհետեւ դրան պետք է բացառել։ Այդ բացառման սկիզբը պետք է դրվի Զինված ուժերի համապատասխան կառույցների կողմից, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ այդ կառույցները ենթակա են լուրջ փոփոխությունների, այդ թվում կադրային, որպեսզի մենք նմանատիպ խնդիրների մասին մտածելու որեւէ հնարավորություն չտանք»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ. Վարդևանյան
Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկանց։ Նման տիտանական մասշտաբի սուտ չ...
Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր. Քոչարյան
Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց...
Պարոն Օհանյան, Ձեր սանդղակով Ձեր որդուն գնահատեք․ Արփի Դավոյան
Մեր կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա, որ երբեք ՀՀ ոչ մի կառավարությունում չի եղել։ ԱԺ-ում այս մասին ասաց...
Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշան...