ԱԺ աշխատակազմը մտադիր է ավելի խստացնել անվտանգության միջոցառումները. NEWS.am
Ազգային ժողովում անվտանգության միջոցառումների խստացումը չի սահմանափակվի միայն լրագրողների տեղաշարժի վերաբերյալ նոր կարգավորումներով եւ ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ մետաղորսիչ սարքեր տեղադրելով։ ԱԺ աշխատակազմը քննարկում է խորհրդարանի միջանցքներում նոր դռներ տեղադրելու եւ պատգամավորներին էլեկտրոնային անցաթղթեր բաժանելու մասին։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը հաստատելով, որ նման աշխատանքային քննարկումներ կան, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, թե նման միջոցառումներ նախաձեռնելու նպատակը ոչ թե սահմանափակումներն են, այլ ԶԼՄ-ների եւ ԱԺ աշխատակազմի կապը ավելի համակարգային ու գործընկերային դարձնելը։
«Դրա անհրաժեշտությունը բխում է միմիայն անվտանգության նկատառումներից։ Մենք հղում ենք անում ռեժիմին, որն ընդունվել է 2016թ.–ի դեկտեմբերի 16–ին, եւ ուժի մեջ մտել 2017–ին, սակայն չի ներառել «ԱԺ Կանոնակարգ» օրենքի կետերը։ Այդ կետերը հիմա զետեղվել են, եւ հենց դրանով են պայմանավորված փոփոխությունները, որոնք, կրկնում եմ, բխում են անվտանգության նկատառումներից, վստահեցնում եմ, որ այլ միտում չկա։ Լրագրողները իրավունք կունենան իրենց գործունեությունն իրականացնել նախատեսված հատուկ վայրերում։ Բացի դրանից, եթե, օրինակ, լրագրողը ցանկանա պատգամավորին նկարահանել իր աշխատասենյակում, նրան կուղեկցեն պատգամավորի սենյակ։ Եթե այդ դռների գաղափարն իրականանա, ապա առանց ուղեկցողի, օրինակ՝ դուք, չեք կարող անցնել դրանից առաջ»,– նշել է Աննա Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Նման կերպ «աչոկներ» հավաքելը սիրուն չէ. Շուռնուխի գյուղապետը` երեխայի առևանգման մասին. Sputnik Արմենիա
Սյունիքի Շուռնուխ համայնքից երեխայի առևանգման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Sputnik Արմե...