ԱՄՆ սենատորը ձերբակալվել է մանկապղծության համար
իկյան Արիզոնա նահանգի սենատոր Թոնի Նավարետան ձերբակալվել է մի քանի մեղադրանքով, այդ թվում՝ մանկապղծության համար: Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով Ֆենիքս քաղաքի ոստիկանությունը: Դեմոկրատի ձերբակալությունը Twitter-ում հաստատել է նաեւ ABC-ի լրագրող Նիկոլ Վալդեսը:
35-ամյա Նավարետան մեղադրվում էր 2019 թվականին անչափահասի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու մեջ: Ոստիկանությունը հայտնել է, որ հարցաքննել է տուժողին եւ վկաներին, որից հետո հիմքեր են ստացել քաղաքական գործչի ձերբակալության համար: Գործի մնացած մանրամասները չեն բացահայտվում: Դեմոկրատը բերման է ենթարկվել մի քանի օր անց, երբ նրա մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունք է գրանցվել՝ չնայած լիովին պատվաստված լինելուն, փոխանցում է «Լենտա»-ն:
Արիզոնայի սենատորները հայտարարություն էին տարածել Նավարետայի ձերբակալությունից հետո, սակայն՝ մինչ երեխայի նկատմամբ բռնություն գործադրելը: «Մենք գիտենք, որ մեր գործընկերներից մեկը ձերբակալվել է, եւ մենք սպասում ենք հետագա մանրամասներին եւ իրավապահ մարմինների կողմից իրենց աշխատանքի կատարմանը»,- նշել են նրանք:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի ԱԹՍ-ն ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ է արել. ՊՆ հայտարարությունը
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-...
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանությա...
Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info
Ինչպես ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ՀՀ օդայ...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. սահմանին երկու կողմից էլ կան կորուստներ
Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հ...