Իշխան Սաղաթելյանը չընտրվեց․ մեկ ձայն է պակասել
Ազգային ժողովը ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանին:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար. ընտրվելու համար նրան մեկ ձայն է պակասել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն: Ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: Օհանյանը հայտնեց, որ կրկին Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրում:
ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր չի մասնակցել ընտրությանը և հետաքրքրվեց, թե ինչու: Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունից 2 հոգի կալանավորված են, մեկը հարգելի պատճառով բացակա է:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնել էր, որ կողմ է քվեարկելու Սաղաթելյանի թեկնածությունը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնել էր, որ կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ Սաղաթելյանի ընտրության համար:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:
ԱԺ երկու փոխնախագահները իշխանական խմբակցությունից են՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Վարչապետը վաղը աշխատանքային այցով կմեկնի երկրից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Տեղեկությունը հայտն...
Արևմտյան 7 երկիր ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից»
Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխ...
Ռուսական կողմը դեմ է Գրիգորյանի ԱԳՆ նախարար նշանակմանը․ ինչ որոշում կկայացնի Փաշինյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խո...