Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ․ Բաբայան
ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ: Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են: Այս մասին գրել է Արսեն Բաբայանը։
«Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից հանրությանը տեղեկացնում եմ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.
Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար»։
Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։
ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։
Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95թթ հրադադարի #ԵՌԱԿՈՂՄ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու Յորքի դիվանագետրը ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։
Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվնաագետները, ոչ թե Հայաստանի»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Վարչապետը վաղը աշխատանքային այցով կմեկնի երկրից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Տեղեկությունը հայտն...
Արևմտյան 7 երկիր ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից»
Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխ...
Ռուսական կողմը դեմ է Գրիգորյանի ԱԳՆ նախարար նշանակմանը․ ինչ որոշում կկայացնի Փաշինյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խո...