Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։Նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին…

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ:

Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորին

«Ինչպե՞ս կարող էին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մասնակցել ապրիլյան պատերազմին մայիսին և արդյոք նրանք մասնակցել են մ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250