ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապաշրջափակման դեպքում թուրքերը գալու են, գնեն անշարժ գույք․ Սեյրան Օհանյան
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման և պարտադրանքի ներքո են գործում, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ ի տարբերություն գործող իշխանությունների, իրենք չեն գտնում, որ սահմանազատումն ու սահմանագծումը կամ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը օգուտ կբերեն Հայաստանին։
«Մենք պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների։ Եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ խոշոր սադրանքի, միգուցե նաև լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունը իջնում է», - ասաց Օհանյանը։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար բավարար և անհրաժեշտ պայմաններ՝ իրավական հիմքեր, քարտեզներ չունի, այդ իսկ պատճառով չպետք է արագ տեմպերով մտնի այդ գործընթացի մեջ, իսկ ստեղծված իրավիճակում առաջնային խնդիր պետք է դարձնի սահմանների ամրապնդումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանավեճ Արամ Վարդևանյանի և Ալեն Սիմոնյանի միջև
ԱԺ-ում շարունակում է մթնոլորտը թեժ մնալ: Այս անգամ էլ բանավիճեցին Արամ Վարդևանյանն ու Ալեն Սիմոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորին
«Ինչպե՞ս կարող էին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մասնակցել ապրիլյան պատերազմին մայիսին և արդյոք նրանք մասնակցել են մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմար ենք տալիս. Ռուբեն Ռուբինյանը՝ Կնյազ Հասանովին. 168.am
168.am- ը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է ԱԺ-պատգամավորների խոսակցությունը: Ըստ կայքի՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պ...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...