Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա․ Արթուր Ալեքսանյանը գրառում է արել
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:
«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»․-«Ինստագրամ»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհել էր Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:
Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը, մասնավորապես, շեշտել էր. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված»:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը, իսկ հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լրագրողական «խառը գոտի»-ում ասել է, որ պետք է ռուս լինել հաղթելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և Ադրբեջանը՝ Օլիմպիական սանդղակում․ ինչ ունենք և ինչ կարող ենք սպասել
Օլիմպիական սանդղակում Հայաստանի հավաքականը 61-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանի հավաքականը՝ 76։ Այս պահի դրությամբ ունե...
Օլիմպիական խաղերում մեդալային հաշվարկն ինչ տեսք ունի․ Հայաստանը 61-րդ տեղում է
Այս պահի դրությամբ Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 70 մեդալով, որից 32-ը...
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին «Grand Chess Tour» շարքի« Chessable Maste...
Կարեն Գիլոյանը խոսել է Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկություններ է հաղորդել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ստացած վնասվածքի վ...