Վլադիմիր Վարդանյանի մեկնաբանությունը՝ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին:
«Ես մշտապես եղել եմ և կամ որպես լրագրողների պաշտպան, բայց լրագրողն էլ պետք է հասկանա, որ ես էլ անձնական ազատության հնարավորություն պետք է ունենամ: Մնացած հարցերը, որոնք կապված են հետագա գործունեության հետ, ճիշտ կլինի քննարկել ԱԺ ղեկավարության հետ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Ազգային ժողովը պետք է դառնա այն կառույցը, որը ճանապարհ է հարթելու դեպի ապագա: Նա հորդորեց ողջախոհ լինել ու գնալ այդ ճանապարհով: «Ժողովուրդը մեզնից աշխատանք է ակնկալում»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Օգոստոսի 2-ին Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցները դժգոհություն էին հայտնել : Խորհրդարանի շենքում որոշ սահմանափակումներ են սահմանվել լրագրողների տեղաշարժի առնչությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Թողնում եմ փոխվարչապետի պաշտոնը․ Ավինյանը հայտարարություն է տարածել
Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ փոխվարչապետի պաշտոնը թողնելու մասին․ «Սիրելի՛ հայրե...
ԱՄՆ-ն 24 ռուս դիվանագետի մինչև սեպտեմբերի 3-ը հրահանգել է լքել երկիրը․ գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման
ԱՄՆ-ն ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկ...
ԱԺ-ն նախագահ չընտրվեց. քվեաթերթիկում տառասխալ կար
Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները քիչ առաջ ԱԺ նախագահ էին ընտրում։ Հատկացված 45 րոպե ժամանակից հետո հաշվիչ հանձնախմ...