ԱԺ-ն նախագահ չընտրվեց. քվեաթերթիկում տառասխալ կար
Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները քիչ առաջ ԱԺ նախագահ էին ընտրում։ Հատկացված 45 րոպե ժամանակից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությունն ընդհատվել է։
«Ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։ Ուստի նոր քվեարկություն կլինի»,–ասաց Բաբայանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց ԱԺ լրացուցիչ նիստ գումարել, այսինքն` ժամը 18։30-ից մինչև 20։00-ն։
ԱԺ պատգամավորները կրկին գնացին ընդմիջման մինչև քվեարկության վերջը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ–ն առաջարկել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» դաշինքը` Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»–ը` Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Թողնում եմ փոխվարչապետի պաշտոնը․ Ավինյանը հայտարարություն է տարածել
Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ փոխվարչապետի պաշտոնը թողնելու մասին․ «Սիրելի՛ հայրե...
ԱՄՆ-ն 24 ռուս դիվանագետի մինչև սեպտեմբերի 3-ը հրահանգել է լքել երկիրը․ գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման
ԱՄՆ-ն ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկ...
ԱԺ նախագահն ընտրվեց. ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը
Ալեն Սիմոնյանը ընտրվեց ԱԺ նախագահ. նրան կողմ են քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ 71...