Ռուս խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով դեպի ԼՂ ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի ԼՂ ավելի քան երկու հազար ավտոմեքենաների տեղաշարժը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
«Դիտորդական կետի անձնակազմը շուրջօրյա միջոցներ է ձեռնարկում Լաչինի միջանցքով մեքենաների և խաղաղ բնակիչների տեղաշարժը վերահսկելու համար: Ամեն օր մեր դիտորդական կետով երկու ուղղությամբ ավելի քան երկու հարյուր մեքենա է անցնում: Ավելին, յուրաքանչյուր մեքենա անցնում է ստուգման ընթացակարգ, իսկ վարորդը և ուղևորը տրամադրում են անձը հաստատող փաստաթղթեր: Բոլոր պայմանների բավարարման դեպքում, ուղևորով մեքենային թույլատրվում է շարունակել ճանապարհը»,-ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Լեոնիդ Ստեպանովը:
Ռուս խաղաղապահները շարունակում են կողմերի բաժանման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման առաջադրանքների իրականացումը և ապահովում են ճանապարհային տրանսպորտի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով: Անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն եղել:
Բացի այդ, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար մարտական պատրաստություն և վարժանքներ է իրականացնում խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:
Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ֆորտիֆիկացիոն կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ հոդվածներ
Ժիրինովսկու խոսքերը հանգեցրել են միջազգային սկանդալի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև
Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղե...
ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբաց...
Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը գնդակոծելու մեջ: Փոխհրաձգությունը տեղի է...
ՌԴ-ին սպառնացել է Արմին Լաշեթը, որը կանցլերի պաշտոնում Մերկելի հավանական իրավահաջորդն է
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական բլոկի կանցլերի թեկնածու Արմին...