Պատահարներ
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր
Այսօր, հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրիլա» խաղատան դիմաց ճակատ-ճակատի բախվել են Mercedes G 63 մակնիշի 10 QC 777 համարանիշի և Opel մակնիշի 36 XR 485 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes G 63-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում
Հափշտակել է դրամապանակ, գումար, հեռախոս, փաստաթղթեր, ապա գողացված անձնագրով ստացել է մոտ 3.445.500 դրամ վարկ. ՔԿ
ՄԻՊ–ի գրասենյակի մոտ ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծանր է
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan»-ը
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0