ՄԻՊ–ի գրասենյակի մոտ ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծանր է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 30–ին, ինքն իրեն հրկիզած տղամարդու վիճակը ծանր է, նա ստանում է համապատասխան բուժօգնություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Այրվածքաբանության ազգային կենտրոնից՝ հավելելով, որ հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջեւ ինքնահրկիզվել է, պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հափշտակել է դրամապանակ, գումար, հեռախոս, փաստաթղթեր, ապա գողացված անձնագրով ստացել է մոտ 3.445.500 դրամ վարկ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր
Այսօր, հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan»-ը
Երեկ՝ հուլիսի 28-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում գտնվող ատամնաբուժարանի թիթեղյ...
Արյունաբանական կենտրոնում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլ...