Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհյատ անձը, ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Թե ինչ չափի գումար է հափշտակվել՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Տղամարդը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։
Նմանատիպ հոդվածներ
Հափշտակել է դրամապանակ, գումար, հեռախոս, փաստաթղթեր, ապա գողացված անձնագրով ստացել է մոտ 3.445.500 դրամ վարկ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր
Այսօր, հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Շորթման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախա...
Աճառյան փողոցում բախվել են Mercedes-ն ու Honda Fit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է
Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 60-ամյա Ալեքս...