Հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կայքերում տարածված տեղեկությունից հետո, թե Ադրբեջանը համաձայնվել է հրադադար հաստատել, Վարդենիսում կրակոցների ինտենսիվությունը պակասել է։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):

Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:

Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:

Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...

Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ....»։