
Անհետ կորած զինծառայողը գտնվել է ՝ վիրավոր վիճակում․ Գնել Սանոսյան

Radio Aurora-ի ուղիղ եթերում զրուցել ենք գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ։
Թե ինչ իրավիճակ է Գեղարքունիքի մարզում՝ Սանոսյանը նշեց, որ 10։40-ի դրությամբ հանգիստ վիճակ է։
Սոթքի հանքավայրի վերաբերյալ մարզպետը նշեց, որ աշխատակիցների անվտանգությունից ելնեով բոլորը տարհանվել են, սակայն այս պահի դրությամբ վիճակը կայուն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի երեք կորուստ, երեք վիրավոր եւ մեկ անհետ կորած։ Անհետ կորած զինծառայողը ի ուրախություն բոլորից գտնվել է վիրավոր վիճակում և այժմ գտնվում է հոսպիտալում՝ մեզ հետ զրույցում նշեց Գնել Սանոսյանը։
Ինչ վերաբերվում է մարտական դիրքի կորստին ու վերադարձին, մարզպետը նշեց, որ մեր տղաները կանգնած են իրենց տեղերում և բնագծի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել։