Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական. մանրամասներ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (մականունը՝ Շիշ բռնող) հարսանիքն էր։ Այն տեղի է ունեցել Երեւանի ամենաթանկարժեք ու վերջին շրջանում մոդայիկ դարձած ռեստորանային համալիրներից մեկում` Prime hall-ում։
Մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական։ Ներկա են եղել նորատուսցի հայտնի հեղինակությունները, Չաղ Ռուստամը, ուրիշներ, ինչպես նաեւ քաղաքական դեմքեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով։ Հենց այդ արարողությունից էր Աննա Հակոբյանը նկարներ դրել եւ գրել, որ երկարատեւ ընդմիջումից հետո ուրախալի առիթի են մասնակցում։
Պսակադրության արարողությունը կատարվել է Սաղմոսավանքում, եկեղեցու բակում էլ կազմակերպվել է զագսի արարողությունը։ Իսկ տորթն այնքան շքեղ է եղել, ճիշտ նույնչափ, որքան Ծառուկյանի որդու հարսանեկան տորթն էր, որ վրդովմունք էր առաջացրել համացանցում։
Հարսանիքը ծաղկեցրել են ռաբիսի արքա Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Իվետա Մուկուչյանը եւ այլք։ Սարգսյանի ընտրյալը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։ Հիշեցնենք՝ Փայլակ Հայրապետյանը ժամանակին իր ունեցվածքը կորցրեց Աշոտ Սուքիասյանի հետ ադամանդի բիզնես դնելու պատճառով եւ տարիներ շարունակ փորձում էր բանկերում գրավադրված գույքը հետ բերել»:
Նմանատիպ հոդվածներ
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...