
«Հայաստան» դաշինքը նիստ է հրավիրել ու քննարկել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխանության նախաձեռնությունը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքն այսօր՝ հուլիս 27-ին, նիստ է հրավիրել ու քննարկել 44- օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխանության նախաձեռնությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՔՊ-ի ընտրված պատգամավորների հետ, որի ժամանակ էլ որոշել են, որ իշխանությունները պետք է հանդես գան քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ավելին՝ իշխանությունները մտադիր են այդ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել նաեւ արտախորհրդարանական ուժերին, որոնք այս արտահերթ ընտրություններում ուղղակի կամ անուղղակի սպասարկել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը։
«Հայաստան» դաշինքի մեր աղբյուրները փոխանցեցին, որ նախաձեռնության վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ: