Սաակաշվիլին պատմել է «Ուկրաինա ներխուժելու Պուտինի հնարավոր 2 սցենարների մասին»
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, իսկ այժմ Ուկրաինայում բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ներկայացրել է «ուկրաինական տարածք ռուսական բանակի ներխուժման երկու սցենար»: Քաղաքական գործիչն այս մասին խոսել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում: Գրում է Tert.am-ը:
Նրա կարծիքով` «Մոսկվան կարող է մշակել Ուկրաինա ներխուժման սցենար` 2008-ի օրինակով»: Ըստ Սաակաշվիլիի՝ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խիստ նման է Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակին հարձակման նախաշեմին»: Նա ընդգծել է, որ «այժմ Մոսկվան իր ուժերը կենտրոնացնում է Ղրիմում՝ Ուկրաինայի սահմաններին»:
«Բոլոր այն դեսանտային խմբերը, որոնք գտնվում են Ռուսաստանում, բացառությամբ հեռավորարևելյանի, այժմ տեղափոխվել են օկուպացված Ղրիմ: Դա չի կարող լինել միայն ռազմական մանևր, քանի որ դրանք մեծ ուժեր, կարողություններ և միջոցներ են»,- հայտարարել է նա:
Սաակաշվիլին հավելել է, որ «Ռուսաստանը ներխուժման երկու սցենար ունի: Մեկը պահպանողական է, իսկ մյուսը՝ իրատեսական»:
Ըստ նրա` «առաջին դեպքում Ռուսաստանը գրավում է Սև ծովում գտնվող Զմեյինի կղզին, այնտեղ տեղակայում С-400 հակաօդային պաշտպանության համակարգ և կազմակերպում է Ուկրաինայի ռազմածովային շրջափակումը՝ թույլ չտալով նավերին մտնել Օդեսա և Սև ծովի ափին գտնվող այլ ուկրաինական նավահանգիստներ: Երկրորդ ճանապարհը` սպասել մինչև ՆԱՏՕ-ի զորավարժությունների ավարտը, այնուհետև զորքերը տեղակայել Մարիուպոլ-Զապորոժիե-Խերսոն-Նիկոլաև գծին»: Սաակաշվիլիի խոսքով` «հետագա գործողությունները Ռուսաստանը ծրագրելու է՝ ելնելով հարձակման հաջողությունից»:
Վրաստանի նախկին նախագահը շեշտել է, որ ինքը «լավ է ճանաչում Պուտինին, ուստի Ռուսաստան ներխուժելու նման ծրագրեր հաստատ կան»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են նոր պայմանագրի ստորագրում. Ինչ պետք է տա Ռուսաստանը, ինչ՝ Թուրքիան
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են Ղրիմի մասով պայմանագիր ստորագրել, ինչի դիմաց Ռուսաստանը կարող է ճանաչել Հյուսիսային Կիպր...