Նոր Հայաստանի հանքերի հին տերերը. ովքե՞ր են օգտվում արտոնյալ պայմաններից. Lurer.com
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) հրապարակել է Հայաստանի հանքարդյունաբերությանը վերաբերող երրորդ ազգային զեկույցը, որում մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ներկայացվել են 2019-ի դրությամբ մի շարք տվյալներ՝ արդյունահանման, արտահանման, դրա ուղղությունների, համայնքներին ու պետական բյուջե վճարված միջոցների վերաբերյալ, գրում է Lurer.com-ը:
Ընդհանուր առմամբ` մետաղական արտադրանքի ներքին իրացման ծավալները 2019-ին նվազել են. ըստ զեկույցի՝ Մեղրասարի ոսկու հանքը շահագործող «ԱՏ մետալս» ընկերությունը, որի բաժնետերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Համլետ Հովսեփյանն ու իր որդիներն են, 294 միլիոն դրամի ոսկու պարունակությամբ խտանյութ են վաճառել «Չաարատ Կապան» ՓԲԸ-ին, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ «ԱՖԶ պրոդաքշն» ՍՊԸ-ին 373 միլիոն դրամի մոլիբդենի խտանյութ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 7 միլիոն դրամի ֆեռոմոլիբդեն է վաճառել «Ասկե գրուպին». վերջինս պողպատաձուլական խոշոր ձեռնարկություն է ու պատկանում է Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին ու նրա ընտանիքին։
Սակայն, այստեղ ուշագրավը ոչ թե իրացման ծավալների նվազումն է, այլ այն, որ փաստացի նախկին իշխանության հետ անմիջական կապ ունեցող անձինք և նրանց ընկերությունները շարունակում են ոլորտում եղանակ ստեղծել և նորանոր հաջողություններ գրանցել: Ավելին՝ Հայաստանի կառավարությունը մտադիր է արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը երկրից։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 14-ի նիստում։ Կան մի շարք ընկերություններ, որոնք շահագրգռված են այդ արգելքով, մասնավորապես` նույն «Ասկե Գրուպը»: «Ասկե գրուպի» հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը, ըստ ընկերության համապատասխան փաստաթղթերի, գործարար Միխայիլ Հարությունյանինն է, որը Վահան Հարությունյանի հայրն ու արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է։ «Ասկե գրուպի» մյուս 50 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված «Մորակո հոլդինգս» ընկերությանը։
«ԱՏ-մետալս»-ին ընդերքօգտագործման իրավունքով հատկացված հողերի 60 տոկոսի՝ «Արևիք» ազգային պարկի տարածքում ընդգրկվածությունը 2018-ի հեղափոխությունից հետո հայտնվել էր տեսչական մարմնի, հետագայում նաև իրավապահների տեսադաշտում։ Սակայն, գործը կարճվել է: Դժվար թե՝ պատահականության սկզբունքով:
Ինչպես երևում է` հեղափոխությունից հետո Փաշինյանի կողմից ամենակոռումպացվածը համարվող ոլորտում շատ քիչ բան է փոխվել, քիչ բան է փոխվել նաև իշխանությունների գործելաոճում: Նախկինների դեմ մուրճով պայքար մղող Փաշինյանի կառավարությունը հարմարավետ պայմաններ է ստեղծում՝ այդ նույն նախկինների հետ փոխկապակցված ընկերությունների հաջող և անխափան գործունեության համար...:
Նմանատիպ հոդվածներ
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...