Հակառակորդն առավոտյան կրակ է բացել Արմաշ և Սուրենավան գյուղերի ուղղությամբ. ՊՆ-ն ու համայնքի բնակիչը մանրամասնում են
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք` լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է, որ առավոտյան 11:30-ի սահմաններում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան գյուղերի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակ է բացել:
Auroranews-ը կապ հաստատեց Արմաշ գյուղի բնակիչներից մեկի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան կրակոցներ հնչել են, որոնք այս պահին արդեն դադարել են: Կրակոցներն արձակվել են հիմնականում փոքր տրամաչափի զինտեխնիկայից, ըստ բնակչի` ինքնաձիքից:
ՊՆ-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ կեսօրին տարածած հայտարարության մեջ նշված է հիշյալ դեպքի մասին: Մասնավորոպես` հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան 11։30-ից թշնամին ագրեսիվ կրակում է Արմաշի ձկնաբուծական լճերի և Սուրենավան գյուղի ուղղությամբ. Սյուզի Բադոյան
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգ Արարատից Առավոտյան 11։30-ից թշնամի...
Մայրը թույնել է 9 ամյա որդուն, հետո ինքն է թույն խմել. ArmLur-ը մանրամասներ է հայտնում Շիրակում տեղի ունեցած ողբերգական դեպքից
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ բնակարաններից մեկում մոր ու որդ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա չեն կարողանում մարել Թուրքիայի 23 նահանգներում տարածվող հրդեհը
Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում: Գրում է Ermenihaber-ը:Հրդեհա...
Խաղաղ օվկիանոսում 7,3 բալ մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ԱՄՆ-ն ցունամիի սպառնալիքի առջև
Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ, հյուսիսային Խաղաղ օվկիանոսում 7,3 բալ մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մ...