Արցախում մեծ թվով մարդիկ չեն ցանկանում աշխատել, քանի որ ստանում են լավ գումարներ․ Քերոբյանը՝ աջակցության ծրագրերի մասին. Tert.am
Կարծում եմ, որ այն սոցիալական օգնությունը որ տալիս ենք, որ մարդիկ ապրեն Արցախում և չհեռանան, պետք է փոխարինենք զարգացման ծրագրերով․ Tert.am-ի հաղորդմամբ` այս մասին Տելեգրամի օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ հանդիպումներ է ունեցել Արցախում իր գործընկերների հետ։
«Իմ գործընկերներն ասում են, որ այդ սոցիալական աջակցության պատճառով մարդիկ մոտիվացված չեն լինում աշխատելու այն տեղերում, որոնք թափուր են հիմա, դրանք գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներն են, նաև բանակը, սակայն այստեղ վիճակը համեմատած նորմալ է։ Շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում կան շատ աշխատատեղեր, և չկան մարդիկ, որ ուզում են աշխատել։ Շատ մարդիկ Արցախում, իսկ Ստեփանակերտն այժմ ունի ավելի մեծ թվով բնակչություն, քան երբևէ, չեն ուզում աշխատել, քանի որ առանց այդ էլ լավ գումար են ստանում այնտեղ գտնվելու համար։
Այժմ մեր խնդիրն է փոխել այդ վերաբերմունքը, որ մարդիկ սկսեն աշխատել»,-ասել է նա։
Նախարարի պաշտոնակատարը խոսել է փոքր բիզնեսը ֆինանսավորելու անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է, որ փոքր բիզնեսում ֆինանսավորումը խնդիր է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։
«Առանց գրավի հնարավոր չէ վարկ ստանալ, ինչը խոչընդոտ է սկսնակների, հատկապես կանանց համար, քանի որ կանայք ավանդաբար իրենց անունով գրանցված գույք չեն ունենում»,-ասել է նա։
Քերոբյանը նաև ընդգծել է, որ Արցախը պետք է կենտրոնանա բարձր տեխնոլոգիաների վրա, այդ առումով լավ հնարավորություններ կան։
Նմանատիպ հոդվածներ
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...