Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
Արցախում այս պահին ոչ թե 25, այլ 120 հազար հայ է ապրում։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` այս կերպ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ, և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120 000 հայ»,– գրում է Թանդիլյանը։
Նա նաև շեշտում է, որ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, և հենց դա է Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնը։
Մանե Թանդիլյանը նաև հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական տեղեկություն են ներկայացնում Արցախում հայկական կյանքի բնակաոնն ընթացքի մասին։
Հիշեցնենք` Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախում ապրում է 25000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը։
Նմանատիպ հոդվածներ
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
Երասխում կրակում են, Կութում կրակում են, սահմանների երկանքով հրդեհ է։ Նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու։...
Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հա...
Որևէ մեկը չհամարձակվի այսուհետ բանակին ու գեներալներին մեղադրի ինֆորմացիա ծախելու մեջ. Սոֆյա Հովսեփյան. ArmDaily
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ ամենահամեղ սուրճ...
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել. Նիկոլ Փաշինյան
Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում...