Ո՞րն է փրկության տանող ելքը. Սենոր Հասրաթյանը ներկայացրել է իր տարբերակը
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չորս հարցի չորս պատասխան.
Հարց 1-ին-Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը...
Պատասխան-Ամենայն հավանականությամբ կշարունակեինք պահպանել այն, ինչ ստեղծել և ունեինք մինչ այդ...
Հարց 2-րդ-Ի՞նչ ունենք մենք 2018-ի ապրիլին Հայաստանի երրորդ հանրապետությունում տեղի ունեցած իշխանազավթումից հետո...
Պատասխան-Ունենք հազարավոր զոհեր, հարյուրավոր անհայտ կորածներ ու գերիներ, ինքնիշխան Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, Հայաստանի ծվատված սահմաններ ու... դեռևս անորոշ հեռանկար...
Հարց 3-րդ-Ի՞նչ կունենանք տեսանելի հեռանկարում, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունը շարունակեն ղեկավարել 2018-ին իշխանությունը բռնազավթած և 2021-ի հունիսին ժողովրդավարական եվրոպայի լուռ հայացքի ներքո չագուճով իշխանությունը վերագրաված «նախկինները...»
Պատասխան- Առնվազն՝ մահացու անորոշություն, առավելագույնը՝ հրաժեշտ ազգային պետականությանը...
Հարց 4-րդ- Ո՞րն է փրկության տանող ելքը...
Պատասխան- Ազգի մտածող ու գործող ներուժի միավորմամբ անցնել վճռական գործողությունների և ց ա ն կ ա ց ա ծ (առաջին հերթին մարդկանց մտածողությունը փոխելու) ճ ա ն ա պ ա ր հ ո վ, որքան հնարավոր է շուտ, ապիկար ու ազգադավ այս իշխանություններից ազատագրել Երկիրը...»։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի մասին ու պատմել, թե ինչու մայիսին մտան Սյունիք
Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:\n\nՀիշեցնելով,...